Կիթառիս հետ եմ ես. պատեր, հեռու՛ քաշվեք: Ինձ ազատ կյանք չկա բախտով իմ անհեթեթ: Կտրեք դուք կոկորդն իմ, երակներս հատեք, Միայն թե չպոկե՜ք լարերն իմ արծաթե: Գետնի տակր կանցնեմ, կչքվեմ ես մեկեն: Ջահել կյանքս փրկել փորձե՜ց մեկը գոնե: Խցկվել են հոգիս, քրքրում, տանջում են. Ախ, միայն չպոկեն լարերն իմ արծաթե: Բայց տարան կիթառն իմ՝ ազատությանս հետ: Դիմադրում էի, գոռում - Սրիկանե՜ր, Ցեխի մեջ տրորե՛ք, դուք ինձ ջուրը գցեք. Միայն թե մի՜ պոկեք լարերն իմ արծաթե: էս ինչ բախտ է, տղե՛րք, պիտի տրվե՞ն էլ ինձ Անլուսին գիշերներ ու օրեր լուսաթև: Ազատությունս առան, հոգիս կործանեցին. Հիմի էլ պոկեցին լարերն իմ արծաթե:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997
© Սիլվա Յուզբաշյանը. Audio, 2013