Եղբայրական շիրիմներին խաչ չեն դնում, Ու այրիներ չեն հեկեկում նրանց վրա: Ծաղիկներ է միայն ինչ-որ մեկր բերում, Հիշատակի հուրն է վառվում հավերժական: Առաջ՝ այստեղ հողը անզուսպ ծառս է եղել Գրանիտե սալեր են լուռ հանգչում հիմա: Ո՜չ մի անհատ ճակատագիր չկա այստեղ. Ողջը ձnւվել, միահյուսվել են հավիտյան: Ու տեսնում ես դու ծածանվող հրում անշեջ Այրվող տանկեր, ռուսական հյուղեր այրվող, Սմnլենսկ, Ռայխստագ՝արնակարմիր բոցերի մեջ, Ու զինվորի սրտե՜ր, սրտե՜ր լուսարձակվող: Արտասվաթաց կանայք այստեղ, ո'չ, չեն լինում, Պինդ ու ամուր մարդիկ են լnւռ խոնարհվում լnկ: Եղբայրական շիրիմներին խաչ չեն դնում, Բայց դրանից թեթեւանnւ՞մ է ցավն արդյոք:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997