Այսպես էր - սիրnւմ, տանջվում էի ես: Այսպես էր -նա իմ տենչանքն էր վերին: Ես նրան տեսա երազում՝ որպես ճերմակ նժույգով ամազոնուհի: Իմաստուությունն ինչի՜ս էր տաղտուկ ու սին գրքերի, Երր ես նրա հետքերը կարող էի համբուրել: Ինչ էիր դա, իմ չքնաղ անուրջների թագուհի, Ցնորական ղու իմ բախտ, հիմա այս ի՜նչ ես դարձել: Գարունն էր հորդում մեր հոգիներում, Կրակված էին գլուխնևրը մեր: Եվ հեռու էին ցավ ու տրտմություն, Թվում Էր՝ կարոտ չի լինելու էլ: Դե, իսկ հիմա՝ թեկուզ և պատա՛նք կարիր դու նրան, - Արցունքի մեջ ես ժպտում, լաց եմ լինում անառիթ: Սառցե կապանք է հագել գվարթ հոսքը քո արյան՝ Ահից՝ կյանքդ ապրելու և վախճանից քո գալիք: Հասկացա- էլ ես չեմ երգի կյանքում: Հասկացա- էլ չեմ տեսնի երազներ: Նրա հետ՝ ստի թելերով ձգվում, Կյանքն ինձ հյուսում էր միայն տեսիլներ: Ես այրում եմ մնացորդն իմ տոնական հանդերձի, Թմրության մուժը ցրում, դեն եմ նետում կիթառն իմ: Չէ՛, տոնական հույսերին ես էլ ստրուկ չե՛մ լինի, Ես չե՛մ պաշտի էլ երբեք խաբեության կուռքերին:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997