Շիկացրու բաղնիքը ինձ համար, տիրnւհիu. Կշիկեեմ ես մի լավ, ինձ մի լավ կդաղեմ, Գոլորշու ամպերում կբացեմ ես հոգիս Ու ամեն մի կասկած ինձնից դուրս կմղեմ։ Կթմրեմ ու թախտին կպառկեմ նվաղած, Իuկ հետո՝ սասը ջուր ու - վե՛րջ իմ տանջանքին։ «Անհատի կուլտի» սև օրերից մնացած Դաջվածքը կընդգծվի հոգնատանջ իմ կրծքին։ Ապիտակ բաղնիքը ինձ համար դու վառիր, Խորթացել եմ կյանքին, uիրտս բան չի ուqում։ Շմոլքի կտրվեմ, ու հետո տաք շոqին Կարձակի, կբացի կարկամած իմ լեqուն։ Վշտի ի՜նչ ճամփաներ նա բաժին հանեց ինձ, Ու ինչ քա՜ ն ծառեր կան, հավատ կա տապալված։ Բայց ահա ձախ կրծքիu Ստալինն է՝ կողքից, Իսկ աջիս՝ Մարինկան՝ դիմացից նկարված։ Էխ, քանի՜ տարի այն դրախտում մնացի՝ Անխաթար ու ամուր իմ հավատի համար։ Ահավոր մի բախտով, սև կյանքով փոխեցի Ես անխել|քությունն իմ՝ անհեթեթ ու հիմար։ Սպիտակ բաղնիքը ինձ համար դnւ վառիր, Խոթացել եմ կյանքին, սիրտս բան չի ուզում։ Շմnլքի կտրվեմ, ու հետո տաք շոգին Կարձակի, կբացի կարկամած իմ լեզուն: Հիշում եմ՝ ոնց նրանք առավոտ շուտ եկան, Հասցրի եղբորս մի կերպ ձայն տալ. «Հասի'ր»: Բայq ջահել ու սիրուն պահակներն ինձ տարան, Որ քշեն այնուհետ Սիբիրից նոր Սիբիր։ Իսկ այնտեղ, արցունք ու հայհոյանք կուլ տալով, Գարշահոտ ճահճուտում, թե դաշտ ու քարհանքում, Մենք նրա դեմքն էինք ղաջում մեր ձախ կրծքին, Որ լսի՝ ինչպես են մեր սրտերը ճաքում։ Դու մի լա՜վ տաքացրու բաղնիքը, տիրnւհի՛u. Լավ կյանքին խորթ եմ ես, սիրտս բան չի ուqում: Շմոլքի կտրվեմ, ու հետո տաք շnգին ՚Կարձակի, կբբացի կարկամած իմ լեqnւն Սպիտակ բաղնիքը ինձ համար ղու վառիր. Սիրտս այն սև կյանքից վերադարձ է ուզում։ Շմոլքի կտրվեմ, ու հետո տաք շոգին Կարձակի՛, կբացի՛ կարկամած իմ լեզուն։ O՜, սարսուռ է պատում ինձ այրող հուշերից. Գոլորշին ամեն ինչ մտքիցս քշեց դուրս, Անցյալի մահաշունչ ու սառը մշուշից Ես հիմա սուզվում եմ մուժի մեջ մի անուշ։ Գանգիս մեջ մտքերս աղմկում են ահա, Ստացվեց, որ զո՜ւր եմ նրանով ես դաջված, Ու կեչու ավելով ձաղկում եմ անխնա Խարանն իմ՝ այն դժնի օրերից մնացած։ Սպիտակ բաղնիքը ինձ համար ղու վառիր. Սիրտս այն սև կյանքից վերադարձ է ուզում։ Շմոլքի կտրվեմ, ու հետո տաք շոգին Կարձակի՛, կբացի՛ կարկամած իմ լեզուն։
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997