Տարօրինակ ճաշակ ու պահանջներ ունեմ, Եվ, մեղմ ասած, մարդ եմ մի քիչ արտասովոր. Կարող եմ նույն պահին և՛ բաժակներ կրծել, Ե՛վ, հեչի պես, Շիլլեր կարդալ բնագրով։ Երկու «ես» - կա իմ մեջ՝ երկու ծայրաբևեռ, Երկու տարբեր մարդիկ, մոլի գnւյգ թշնամի. Երբ ուզում է մեկը սրտանց բալետ նայել , Մյուսը երազում է սուրալ՝ ինչպես քամի։ Ինձ ավելորդ մի բան թույլ չեմ տա և՛ մտքում, Երբ հանդես եմ գալիս ես առաջին դեմքով։ Բայց դnւրս պրծնում հաճախ, սանձերն է արձակում Երկրրորդ իմ «ես» - ը՝ լոթու կերպարանքով։ Ու վախենում եմ ես, ճզմում նրան իմ մեջ։ Օ՜, խենթ ճակատագիր, օ՜, անհանգիստ իմ բախտ. Մեկ էլ տեսար՝ հանկարծ մի օր այնպես պարզվեց, Որ իմ ո՛չ այն «ես» - ն է ընկնում հարվածի տակ։ Երբ իմ մեջ գտնում եմ անհայտ անկյուն մի նոր, Ուր երազներ կան դեռ, կարոտներ ու քնքշանք, Մատացողներն ինձ հեշտ փnղ են տալիս պարտքով, Ու ձրի են սիրում, գուրգուրում ինձ կանայք: Բայց մեկ էլ չքվում են երազները հանկարծ. Ահա ես կոպիտ եմ, և՛ չար,և՛ անզիջում, Ու «Շ|իլլերը» անխիղճ սեղանի տակ գցած՝ Բութ, անջատված՝ նորից իմ բաժակն եմ կրծում. ...Իսկ դատը գնում է, աչքերն ինձ են հառվել: Բայց, ընկե՜ր դատախազ, հարգելի՜ դատավոր, Ե՛u չեմ, հավատացե՛ք, ցուցափեղկը ջարդել, Այն սրիկան՝ երկրորդ իմ «ե՛ս» - ն է մեղավոր։ Եվ շատ խիստ մի դատեք, աղաչո՜ւմ եմ ես ձեզ, Ինձ ժամանակ տվեք, ոչ թե ինչ-որ ժամկետ. Դատի կգամ արդեն ես ոնց հանդիսատես, Հաճախ թեյ կխմեմ դատավորների հետ ։         Հեչ միտք չունեմ ինչ-որ ցուցափեղկեր ջարդել, Ո՛չ էլ՝ քիթ ու մռութ, գրեցե՜ք հենց էդպես, Կմիացնեմ հիվանդ, պառակտված իմ հոգու Իրարամերժ երկու կեսերը վերջապես։ Արմատախիլ կանեմ, կթաղեմ ես նրան, Կմաքրվեմ, կարգի կբերեմ ներսը իմ։ Ինձ միշտ խորթ է եղել բռի այդ սրիկան, Եվ երկրորդ իմ «ես» - ը չէ՛ նա բոլորովին:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997
© Սարգիս Նաջարյան. Audio, 2017