Ո՚չ տեսքով ու ո՛չ կոչումով նա այն չեղավ։ Ո՚չ փաոքի. ո՛չ վարձի համար, - Անսովոր իր շարժ ու ձևով. Նա կյանքում էլ քայլում էր ոնց լարախաղաց՛ Զիգ պարանով, մերկ պարանով՛ Ինչպես պրկված նյարդի վրա։ Նայեցե՛ք։ Անպաշտպան նա անցնում է ահա։ Փոքր - ինչ աջ թեքվի՛ անկում է։ Կկորչի։ Փոքր - ֊ինչ ձախ թեքվի՛ փրկություն էլ չկա. Բայց, ըստ երևույթին, նրան պետք է անչափ Անցնել չորս քաոորդը իր այդ ճանապարհի։                           Եվ շողերը խառնում էին քայլքը նրա ՈՒ ծակոտում դափնա նման։ Պատռվում էր շեփորն ասես, ճչում ուժգին։ Խլանամ էր նա «բրավո» գոչյուններից։ Իսկ թմբուկը, թմբուկն ասես անգթորեն Հարվածում էր մուրճով գլխին։ Նայեցե՛ք։ Անպաշտպան նա անցնում է ահա։ Փոքր - ինչ աջ թեքվի՛ անկում է։ Կկորչի՛։ Փոքր - ինչ ձախ թեքվի՛ փրկություն էլ չկա - Սակայն նրան հիմա մնացել է արդեն Միայն երեք քառորդն անցնել ճանապարհի։ Ահավո՜ր է... Այ՜ քեզ խիզախ։ Հոյակա՜պ է։ Երեք րոպե մահվան հետ լուռ մենամարտ։ Սպասման մեջ՛ ծույլ, բերանբաց Նայում էին ամենքը վեր. Իր բարձունքից խորհում էր նա. «Մարդուկնե՜ր են, լիլիպուտնե՜ր...» Նայեցե՛ք։ Անպաշտպան նա անցնում է ահա։ Փոքր - ինչ աջ թեքվի՛ անկում է։ Կկորչի՛։ Փոքր - ինչ ձախ թեքվի՛ փրկություն էլ չկա... Հանգիստ, սակայն, հանգի՛ստ, նրան մնացել է Լոկ երկու քառորդը անցնել ճանապարհի։ Ծիծաղում էր նա անցողիկ փառքի վրա. Բայց ուզում էր աոաջինը լինել միայն։ Նման մեկին թե կարող ես՛ դու կործանիր։ Ոչ թե լարով՛ արենայի վրա ձգված, Այլ ջղերով՛ մե՜ր ջղերով է լոտ քայլում Նա թմբուկի զարկի ներքո։ Նայեցե՛ք։ Անպաշտպան նա անցնում է ահա։ Փոքր - ինչ աջ թեքվի՛ անկում է։ Կկորչի։ Փոքր - ինչ Ձախ թեքվի՛ փրկություն էլ չկա... Բայց-համրացե՚ք։ նրան մնամ է նվաճել Ոչ ավելի, քան մեկ քառորդը իր ճամփի։ Ճչաց հանկարծ վարժեցնողը տագնապահար - ՈԻ թաթերը Պարզում էին պատգարակին գազանները. Պարզ էր, սակայն, դատավճիռն ու անողոք. Վստահ էր նա, թե վարանոտ՛ Ընկավ սակայն ու թեփի մեջ Արյուն հեդեց և ափսոսանք։ Եվ ոփիշն է այսօր պարանով լառ քայլում։ Նուրբ լար է ոտքի տակ։ Ցած կընկնի, կկորչի՛։ Աջ թեքվի նա. թե ձախ. էլ չունի փրկություն... Բայց, չգիտես ինչու, նրա՛ն էլ շատ է պետք Անցնել չորս քառորդը ամբողջ ճանապարհի:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997