Լավ է, որ ոռնոցը ձայնս խլացնում էր, Որ իմ ամոթի հետ ես մեն-մենակ էի... Հապաղեցի մի պահ բաց դռնակի առջև ՈՒ կեռիկը գցել այդպես էլ չհիշեցի։ Ծնկով դուրս հրելով՛ հրահանգիչն օգնեց, Որ անցնեմ թուլության սահմանագիծը այս։ ՈՒ ինձ համար նրա քնատ հիշոցն հնչեց Ծանոթ այն խոսքի պես. «՚Դե, համարձակ, տղաս»: Եվ կտրեցին ճիչս ՈՒ դեմքս դաղեցին Վեր ելնող հոսքերը՛ Ւնչպես պաղ ածելին։ Եվ ասես շնչիս հետ Ձայնս ետ մղեցին Այդ ուրախ ու անգետ Հոսքերը օդային։ Նրանց հմուտ, կառչուն ձեռքերին ես ընկա. Ինձ տրորում, նետում, անում են՛ ինչ ուզեն։ ՈՒ խենթ տրյակներ եմ փորձում պատրաստակամ, Թեթև, կատակելով, հերթով՛ ինչ որ գիտեմ։ Արդյոք իմ այս անկումն ինչ-որ իմաստ անի՜, Ես հետո կիմանամ, իսկ առայժմ, ահա, Մերթ դեմքիս է թեքվում գիծը հորիզոնի, Մերթ ամպերն են ներքև փռվում քալա-քալա։ Եվ կտրատում ճիչն իմ, Դեմքս սափրում էին Վեր ելնող հոսքերը՛ Ինչպես սուր ածելին։ Դեպի լյարդս էին Ս՛ղում արյունը իմ Հանդիպակաց դաժան Հոսքերը օդային։ Դուրս քաշեցի, սակայն, ես օղակը ահա, Ոնց շապիկն օձիքից կամ՛ ինչպես պահանակ։ Ընդամենը տասնութ կարճլիկ վայրկյան էր դա Պատահական, ազատ իմ անկման ժամանակ։ Իսկ հիմա ես տգեղ, կուզիկ եմ կրկնակի. Ամեն մի սապատիս մետաքս է փրկարար։ Տրված եմ իմ գործին ու սիրահար եմ ես՛ Երկարաձիգ, ազատ թռիչքի սիրահար. Եվ կտրատում ճիչս ՈԻ սավւրամ են դեմքն իմ վեր ելնող հոսքերը՛ Ինչպես սուր ածելին։ Շնչիս հետ անվերջ Լցվում են թոքերն իմ Հավերժական, անվերջ ՚Հոսքերը օդային։                                 Անօրինակ մի ցատկ անհունի խորքերից. «Գը-նա՞ց» - ու քայլ արի ես անհայտը դեպի, Տեսլական քիմեռի ստվերի հետևից ՝ Հայդա՞, ազատ անկման իմ մարմինը տվի։ Կձեղքեմ օդային խավարն այս բամբակե, Թեև այն չեն բնավ պայմանները անկման. Ազատ ընկնելն անգամ մի հասարակ բան չէ. Քաեզի դատարկ շերտեր օդում նույնպես չկան: Եվ ճիչս կտրատում, ՈՒ սափրում են դեմքն իմ վեր ելնող հոսքերը՝ Ինչպես սուր ածելին։ Ոհսապարկը մեջքիս, Ողջ մարմնով ձգվել, Ընդառաջ եմ գնում Զուլալ հոսանքներին։ ՈՒնկերիս մեջ քամվում ու շրշում է քամին. «Մի ձգիր օղակը, շուտով դու կճախրես»։ Մետրեր են մինչ երկիր, հետո ուշ կլինի. Չէ՛, խաբում է քամին, ստում է պարզապես։ Կրակոց գմբեթի... Ստո՛պ։ Կանգ եմ առնում, ՈՒ ձիգ այն վայրկյաններն ասես թե չեն անցել։ Չկա բարձունքներից երբեք ազատ անկում. Բայց... կա ազատություն՛ պարաշյուտը բացել։ Այտերս են զովացնում ՈՒ կոպերս բացում Հոգատար ու բարի. Հոսքերը օդային։ Տխուր նայում եմ վեր. Աստղեր են միայնակ - Օդային հոսքեր եմ հո/ում ես նրանց տակ։
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997