Փողեր են հնչում «Արա՛գ, սրընթա՛ց»: Եվ շքախումբն է խաոնվում մեկից։ Ամեն որսկանի հոգին անկասկած Հյուսված է եգան ամուր ջլերից։ Ա՜յ թե հաճույք են մարդիկ հորինել. Սպանել ճերմակ երկու կարապի։ ՈՒ բազեները պոկվեցին մեկեն... Սուր է հայացքը նետաձիգների... Իսկ կարապները այգ հրաշալի Հենց այսօր են լոկ իրար հանդիպել։ Մեկն արևի տակ-այնտե՜դ էր ապրում, ՐԻր հաշիվ ձԿա կապույտ աստղ երին, Որտեղ ճախրելու բախտ է վիճակվում Բարձր թռիչքի թևավորներին։ ճախրի՞ր թրթռուն, թանձր կապույտում Թևաբախումով թեթև ու սահուն, եվ աստվածային լանջերով հասիր Լուրթ այն բարձունքին, ոտ այսահեաև Լոկ հառաչները կարող են հասնել. Հրեշտակները ջինջ ու անբասիր։ Բայց մյուսն այնտեղ էլ հենց գտավ նրան, ՈՒ երջանիկ էր վայրկյանը հրաշք։ Նրանց կարապի երգըն էր սակայն Հանդիպումի վաո ակնթարթը թանկ։ Երկուսն էլ՛ սերված հրեշտակներից, Իրենց մաքրաջինջ, լուրթ ոլորւոներից Իջան երկրամերձ շերտերը դեպի։ Իսկ թփերի մեջ-վադուց հայտնի բաե - Որսորդեերը միշտ հսկում են անձայն. Որ ոչ մի վայելք երկար չտևի։ Ահա սրբում են դեմքերը քրտնած Մեղավորները հերթական անկման։ Կատարվեց վերջին խնդրանքը նրանց - О, կա՛նգ առ վայրկյան։ Այս հավերժական թեման էր հնչում Մեկժամյա երկու երջանիկների Կարապի երգի գագաթնակետին։ Ցած ընկան նրանք դավադիր զարկով Այդպես էլ; սակայն,, ընդմիշտ մ1ւալով Բախտի յոթերորդ երկնքում վերին։
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997