Իր փառքի համար մահմեդական եմ սպանել հարյուր, Գեղանի կնոջ՝ ինքս մահեր եմ ընծայել հարյուր։ Սոխած պանիր իմ նենգ արքան, զինամարտ է հրավիրել ասպետական, Տանել չեմ կարող ես հռչակները թագավորական։ Հակառակորդս՝, ահա ասպետը կլոր սեղանից, Ուրիշ մի կրծքի պատճենում բերին ինձ թագավորից։ Քնքույշ ու բարի, իմ սիրտն էր կարծես պատճենում նրա, Թքած իր բոլոր թագավորական գործերի վրա։ Ասպետի կրծքին գերբ էր պատկերված, մահ ու կախաղան, Անցք էլ կլինի, ինչպես որ նավի հատակի վրա; Սիրելի անձը թագուհու միակ, բարեհաճ, որին, Ու հենց այսօր էլ ուզում եմ թքել մեր թագավորին։ Եվ արքան ասաց. - Նա ձեր հախիցը, թող որ գա մի քիչ, Ու լավ կատակեց, << Հողը թող որ ձեզ լինի փետուրից>>։ Կեր կդառնամ ես որդերի համար, երբ նա նրա հետ լինի ամուսին, Ինձ ներիր Աստված, որ արհամարեմ մեր թագավորին։ Նշան է տված, մեկս - մյուսին ակնապիշ նայում, Ձիավարգումից դաշտերն են անգամ շնչահեղձ լինում։ Սաղավարտն է բաց, հաճեք, արքան է անհանգստանում, Բայց ես էն աստված, արքայի գահին թքել եմ ուզում։ Վերջ ամեն ինչին,և այսպես հողն է լուռ հանգստանում, Նրա արյունն է փետրախոտերի ցողերին հեղվում։ Կատաղությունից արքան է դողում, - Ինձ է այդ կինը հիմա պատկանում, Այսօր ես ոնց եմ արքայի վրա թքել ցանկանում։ Դղյակում ուրախ, նրա հետ էլ մենք երկար չապրեցինք, Արքան ռազմերթի ուղղարկեց ինձ էլ ու հազարների։ Ու իմ իդեալը էլ ինձ չսպասեց, ինքը՝ արքա էր,կամակատար՝ ես, Ըստ երևույթին վաղ է պիտ թքել մեր արքաներին։
© Աշոտ Հովունու. Թարգմանություն, 2016