Ես չեմ սիրում, երբ մահը կա, ու ես՝ չկամ, Կյանքի՞ց, երբե՛ք, ես չեմ հոգնի կյանքից, Եվ ուզածդ տարվա եղանակին, Ես չեմ սիրում, երբ չեմ երգում հանկարծ: Ես չեմ սիրում, երբ սառն են, ինքնաբավ, Երբ կատարյալ են՝ չեմ ուզում հավատալ, Ու հետո, չեմ սիրում, երբ թիկունքիս կպած, Իմ նամակներն են գողեգող փորձում կարդալ: Կիսատ խոսքեր ես չեմ սիրում, հեռու՛, Իսկ ընդհատված խոսքերն ատում եմ ես բնիվ, Ատում եմ և նրան, ով կսպանի, Ինձ՝ սիրելուս համար, կամ՝ ատելուս: Բամբասանքները ձեր, և կասկածները ձեր, Ինչպես եմ ես ատում, աստված իմ, ուժ տուր ինձ, Որ կատաղած շան պես ոտքերդ չկրծեմ, Հնազանդված՝ կարեկցանքի՛ն ծեծողներիս: Ես չեմ սիրում, երբ կուշտ ու հաստավիզ, Ու մի ոտքն էլ պահած արգելակին, Ես ամաչում եմ միշտ, երբ խոսում են պատվից, Թաքցնելով իրենց ողորմելի հոգին: Ես վկա եմ եղել, երբ թևեր են կոտրում, Երբ բռնանում են, երբ անպաշտպան են ու խեղճ, Եվ իզուր չէ, որ խղճմտանքն այսօր իմ մեջ, Ոչ իմ ատելությանն է պետք ու ոչ սիրուն: Ես չեմ սիրում իմ վախը, չեմ հարգում, Ատում եմ, երբ ինձ մոտ խփում են անմեղին, Երբ իմ հոգին փորում ու փորփրում են անտեղի, Կամ թե, աստված չանի՝ հոգուս մեջ են թքում: Ես չեմ սիրում բեմից, և ամբոխի միջից, Մանրել ու փաթաթել հազարների վզին, Ու թե հաղթեն նրանք, ովքեր փոխում են ամեն ինչ, Ես՝ միևնույն է, իմ թքածը չեմ լզի...
© Սամվել Մարտիրոսյան. Թարգմանություն, 2012