Շիրիմներին եղբայրական խաչեր չկան, խաչեր չկան, Եվ այրիները չեն հանում լաց ու կական, Շիրիմներին եղբայրական ծաղիկներով մարդիկ կգան, Ու կրակները կվառեն հավերժական: Ծառս է եկել հողը ցավից քանի անգամ, քանի անգամ, Բայց գրանիտը չի խոսում, նա չի խոսում, Թե հազարները մեկի պես ինչպես ընկան, ինչպես ընկան, Թե հազարները մեկի պես ի՞նչ էին ուզում: Չի խնայում ոչ ինձ ոչ քեզ կարմիր լեզուն, կարմիր լեզուն, Որ մեր տնից մինչ Ռայխստագ մոխիր ցանեց, Վառվող տանկեր տեսա այնտեղ ու խրճիթներ, հրդեհի սյուն, Բայց քո սիրտը՝ նույնիսկ կրակը չսպանեց: Շիրիմներին եղբայրական սևով չգա՛ն, լացով չգա՛ն, Այստեղ հոգով ուժեղների տեղն է էլի, Եղբայրական շիրիմներին խաչեր չկան, խաչեր չկան, Բայց մեզ համար մի՞թե դա հեշտ է ավելի:
© Սամվել Մարտիրոսյան. Թարգմանություն, 2012