Բաղնիքը վառիր ,կրակը թող լույս տա, լույսին ես վաղուց հետ եմ վարժվել, Վառվում եմ արդեն, վառվածիս լեզվին տաք շոգին կօգնի կապերը քանդել: Բաղնիքը վառիր ,սիրուն տիրուհիս, թող վառեմ ինքս ինձ, տաք ջրով խաշվեմ, Թարեքի վրա հեռու անկյունում կասկածներս էդպես իմ մեջ փարատեմ: Թալկանամ էնտեղ անամոթ ձևով, սառը ջուր լցնեմ, էդ ամենն անցնի, Դաջվածքը անձի կուլտի օրերից կապույտով վառվի վրան ձախ կրծքի: Բաղնիքը վառիր ,կրակը թող լույս տա, լույսին ես վաղուց հետ եմ վարժվել, Վառվում եմ արդեն, վառվածիս լեզվին տաք շոգին կօգնի կապերը քանդել: էլ ինչքան հավատ ու ծառ է հատվել, տեսնվել էնքան վշտեր ու ճամփա Ստալինի պրոֆիլը ձախում է դաջված , Մարինկայի նկարը աջ կրծքի վրա: էխ իմ անմոռաց հավատի համար քանի տարիներ եղա դրախտում Փոխեցի անլույս կյանքի հետ անվերջ հիմարությունը իմ ես անհատնում: Բաղնիքը վառիր ,կրակը թող լույս տա, լույսին ես վաղուց հետ եմ վարժվել, Վառվում եմ արդեն, վառվածիս լեզվին տաք շոգին կօգնի կապերը քանդել: Հիշում եմ ինչպես առավոտյան շուտ եղբորս հասցրի կանչել «ինձ օգնիր» Իսկ հետո երկու գեղեցիկ զինվոր Սիբիրից բռնած տարան ինձ Սիբիր. Իսկ հետո ճահճում թե քարհանքներում կուլ տալով բազում մուր ու արցունքներ Սրտներիս մոտիկ նկարն իր դաջինք որ զգար թե ինչպես են պայթում սրտեր: Բաղնիքը վառիր ,կրակը թող լույս տա, լույսին ես վաղուց հետ եմ վարժվել, Վառվում եմ արդեն, վառվածիս լեզվին տաք շոգին կօգնի կապերը քանդել: Դողում եմ արդեն էսքան պատմելուց, շոգին մտքերս տարել է գլխից, Ու տաք մշուշի մեջ եմ ընկղմվում սառը անցյալի մշուշի միջից: Մտքերը ահա սիրտս են ցավացնում , ուրեմն իզուր եմ իրենով դաջված, Կեչու ավելով հուշին եմ խփում օրերից դաժան ինձ փայ մնացած: Բաղնիքը վառիր ,կրակը թող լույս տա, լույսին ես վաղուց հետ եմ վարժվել, Վառվում եմ արդեն, վառվածիս լեզվին տաք շոգին կօգնի կապերը քանդել:
© Զորիկ Գալստյան. Թարգմանություն, 2013