Այրում են մոմերն ամեն երեկո, Ախ, քո պատկերն է ծուխն ուրվագծում, Չեմ ուզում լսել, որ ժամանակը Բուժում է վերքն ու տառապանքը ցուրտ: Ես անդորր չունեմ հոգեմասերում, Ինչ կար իմ հոգում`գալիքի մեծ փայ, Նա տարավ իր հետ` առանց ասելու, Գնաց կայարան, ինքնաթիռ ու ..բայ... Այրում են մոմերն ամեն երեկո, Ախ, քո պատկերն է ծուխն ուրվագծում, Չեմ ուզում լսել, որ ժամանակը Բուժում է վերքն ու տառապանքը ցուրտ: Իսկ հոգում հիմա`անծիր տափաստան, Ինչ եք շվարել դատարկ դռներում, Երգի ծվեններ ու մի սարդոստայն, Իսկ մնացյալը նա տարավ հեռու: Երեկոն է արդ վառում մոմերը Եվ քո պատկերն է ծուխն ուրվագծում, Չեմ ուզում լսել, որ ժամ-օրերը Բուժում են վերքն ու տառապանքը ցուրտ: Ախ, հոգուս բոլոր բոլոր երազներն` Առանց ընկերոջ ու ճանապարհի, Այնտեղ կգտնեք կիսատ ֆրազներ, Մնացյալն արդեն` Ֆրանսիա, Փարիզ... Եվ թող երեկոն ինձ մոմեր վառի Եվ ուրվագծի ծուխը պատկերդ, Չեմ ուզում լսել ես հարյուր տարի, Որ հետո պիտի բուժվեն վերքերը:  
© Արա Ալոյան. Թարգմանություն, 2013