Սիրում էի կանանց, երես առածներին, Օրս օր չէր լինի՝ առանց մի նոր փերու, Շուրթից շուրթ էր անցնում ասքն իմ արկածների, Եվ քաղաքը սիրույս առասպելն էր գրում: Այդպես, հանկարծ մի օր ծովեզերքին ամա (Ձեզ ճիշտ բան եմ ասում, ինչու՞ եք ծիծաղում) Հանդիպեցի նրան՝ ինչ-որ անհայտ դամա՝ Մեկը բազումներից կյանքիս անցած ուղու... Բնությունը նրա, օ՜, անծայր էր, շքե՜ղ, Նա բաց հոգի ուներ, մերկ էր հոգին՝ զրոո՜... Նրա մարմինն ամբողջ ցանկությունս ճկեց, Սակայն զուր է, քանզի չունեմ նույնիսկ գրոշ: Որպես նվեր, ինչ խոսք, նա մատանի կուզի, Այցելություն պանդոկ, օծանելիք քիչ թանկ, Փոխարենը հաճույք-բավարարում, օ՜, զիլ՝ Նրա կասկածելի, գաղտնի ծառայությամբ: «Գիտե՞ս, պիտի անկեղծ խոստովանեմ, Վասյա, Ամենաթանկը քեզ կնվիրեմ անդարձ»: Ես ասացի. «Հարյուր ռուբլի կտամ, ասա, Համաձա՞յն ես դրան...»: Նա նեղացավ, գնաց... Օ՜, չարացած ձիեր ասես լինեն կանայք. Կվրնջան ցասկոտ՝ սանձը ատամներում: Ես իրավունք ունեմ, գուցե, չհասկանալ, Սակայն պարզ է, որ նա նեղված գնաց հեռու: ...Հետո, մեկ ամիս անց, դադարեցին կրքերն Ու նա վերադարձավ՝ որպես խոնարհ կնիկ, Դուք կարող եք խնդալ, իմ ասածը հերքել, Բայց ինձ թվաց, թե նա դեմ չէ ասված գնին...        
© Արա Ալոյան. Թարգմանություն, 2013