Իմ մասին ասում են. «Հանճար չէ, իհարկե»: Հա՛, ճիշտ է, ինձնո՛վ չի պարծենում դարը մեր, Ինտեգրալն թեկուզ այլ հաշվարկ, ոնց հարկն է, Ըմբռնել չեմ կարող, ես այդքան ունակ չեմ։ Օվկիանին մի անգամ կոչեցի ջրամբար, Իմ ընկերն այդ առթիվ հաճախ էր նախատում, Հանրահայտ էյնշտեյն ֆիզիկն էլ տեսաբար Ինձ պես էր ամեն ինչ հասկանում, բաղդատում։ Բամբակե շորերի մասին են իմ գրած Երգերը լավագույն... Թե անկեղծ՝ կասեմ այն, Որ մի օր պալատիս հարևանն իմ մեռած Մոտեցավ գիշերն ինձ, հեկեկաց բարձրաձայն։ Թեմա են երգիս մեջ իրեր ու առարկա, Մարդկանց էլ կուզեի՝ սիրելով գաղտ կանանց, Բայց այնպես նայեցին տպողներն ինձ վրա, Որ, Մուսա՛, ների՛ր՝ քեզ լքեցի ստիպված։ Կոչվում եմ ձանձրալի, որ Նիցցան չեմ տեսել, Հա՛, ճիշտ է, երգել եմ ես ջուր ու գոլորշի... Թե հարբած ընկերս պալատում չզոհվեր, Ինձանից մի վառ բան կպատմեր, չէր խորշի։ Արթնացա վերջապես անվախճան իմ քնից, Մղձավանջ գիշերներ թոթափած՝ շնչում եմ, Զարթնեցի սպիտակ, ճեփ֊ճերմակ իմ տենդից... Մինչ մյուսը սկսվի, ընթացքում գրում եմ։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007