Դեռ նոր միայն գարուն է վաղ, Չենք հասցրել ուրախանալ, Սակայն հոգին արդեն դուրս է թռչում կրծքից, Հանկարծ գափս են երկուսով՜ Պահնորդներով, պահնորդներով, - Դե՛, հագնվի՛ր ու դու՛րս արի, - սուում են ինձ։ Այսպես այնժամ աղերսեցի ես ավագից. - Մի՛ հեռացրեք, մի՛ բաժանեք ինծ Գարնանից։ Ջանք թափեցին մինչև մայիս, Ցանկանալով կոտրել հոգիս՝ Զուր պահեցին մենաիյցամ քառասուն օր։ Մեջքից զարկ էր սուր դանակի Կալանվելը իմ Կատյայի, Եվ քննիչը արդեն դարձավ ինձ գլխավոր։ Ես հասկացա, որ սուզվում եմ ակամայից, Գարունը գեթ իմ օդանցքից ցույց տվեք ինձ։ Ահա նորից նոր վագոններ, Տեղաշարժեր, տեղաշարժեր, Եվ ռելսերի չխկչխկոցն է հաշվում ճամփաս, Լուսամատից այն կողմ՝ հանդարտ Կեչին, թխկին կանաչազարդ Թվում է, թե ինձ ասում են՝ չմոռանաս։ Իսկ թմբերից երեխեքն են ձեռքով անում, Ինձ ինչո՞ւ են իմ Գարնանից հեռու տանում... Իմ հայացքը Տանյան որսաց. - Չհեռանա՞նք։ - Պետք չի, - ասաց։ - Չէ՛, հերիք է, ես չեմ կարող առանց Գարնան։ - Դե ինչ, եթե դա ասում ես, - Ասաց Կատյան, - նույնը՝ ե ես... Ու այդ գիշեր մենք միասին վսսխանք տայգա։ Ի՜նչ քնքշորեն դիմավորեց Գարունը մեգ, Ահա թե դու, քնքու՛շ Գ-արոլն, ինչպիսի՜ն ես։ Արդեն երկրորդ օրը սակայն Շան տդերբը հետքը գտան, Որսաշան պես այդ հետքով մեգ գտան շուտով։ Եվ կապեցին շան տղհրքը Մեր խոնջացած ոտքն ու ձեռքը Եվ լեշի պես քաշ տվեցին ցեխի միջով։ Ես հասկացա, որ գրկվեցի երագներից, Որ ինծ ընդմիշտ բաժանեցին իմ Գարնանից..
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007