Ամեն մեկը չէր ընկնում մեր նեղ շրջանը իրոք, Ու սակայն ես մի անգամ, օրն այդ անիծվի, Նրան ինձ հետ բերելով՝ ասացի անհոգ. «Ինձ հետ է նա, տղանե՛ր, լցնենք, թող կոնծի»: Նա խմում էր մեզ նման, թվում ուրախ, ժպտերես, Իսկ մենք... նրան եղբոր պես մենք ընդունեցինք, Բայց նա հաջորդ օրն հերթով ծախեց բոլորիս, Կներե՛ք ինձ, տղանե՛ր, ես սխալվեցի։ Ես մեր դատը չեմ հիշում, էդ վեր էր իմ ուժերից, Հետո՝ բարաք, որ կարծես գերեզման էր պաղ, Համատարած գիշեր էր շուրջը թվամ ինձ, Ս՜անավանդ որ կյանքն էնտեղ հենց էդպես էլ կար։ Գոնե պետք է պահպանել մնացորդը ուժերիս. Նա կարծում է՝ էստեղից էլհետդարձ չկա, Չէ՛, չափազանց շուտ է նա թաղել բոլորիս, Հավատացե՛ք, տղաներ, սխալվել է նա։ Օրը կգա, գիշերն էս հո տարիներ չի՞ տևի, Ձեզ կխնդրեմ, հատուցման պահը երբ որ գա. «էն ժամանակ չէ՞ որ ե՛ս նրան բերեցի, Դե, ուրեմն, տղանե՛ր, ի՛մ բաժինն է նա»:
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007