Մոսկվայում զբոսնելիս մի անգամ Ես պատահմամբ երկու մարդու գըռսեցի, Էդ պատճառով երբ միլիցիա ես ընկա, Էնտեղ տեսա մի աղջիկ ու... գժվեցի։ Ես չգիտեմ՝ էնտեղ ինչ էր նա անում, Գուցե եկել էր՝ անձնագիր ստանա, Էնքա՜ն ջահել, էնքա՜ն ճերմակ ու սիրուն, Որ ուզեցի տեղն անպայման իմանալ։ Հետևեցի և իրենց մուտքն իմացա, Բայց ի՞նչ ասել, խուլիգան եմ, ախր, ես... Խմեցի ու կայարանին մերձակա Մի ռեստորան էդ սիրունին տարա ես։ Դե, իսկ նրան անցորդներ են հա ժպտում, Քիչ է մնում, որ մարդ կանչի՝ «Այ հավա՜ր». Ես մռութին հասցրեցի մի մարդու՝ Նրան կողքիս աչքով անելու համար։ Ձկնկիթ եմ հացին քսած մատուցում, Գետի պես են հորդում ժպիտ ու փողեր, Նրա համար ի՜նչ երգեր եմ պատվիրում. Իսկ վերջում էլպատվիրեցի «Կռունկներ»: Մինչ առավոտ խոստովանում ու կրկին Խոստանում եմ նրան ինչ-որ նոր բաներ. «Հինգ օր, ախր, չեմ կողոպտելոչ մեկին, Դու՝ առաջին հայացքից իմ միակ սեր»: Ասում էի նրան՝ կյանքս կորած է, Խնչում էի, արցունք սրբում վզնոցով, Իսկ նա ինձ, թե՝ «Հավատում եմ՝ անկեղծ եյշ, Եվ կտրվեմ Ձեզ ձեռնտու մի գնով»: ...Ես խփեցի նրան՝ ճերմակ թռչունին, Ա՜խ, զայրույթից եռաց արյունը իմ տաք, Հասկացա, թե միլիցիայում ինչ աներ Նա՝ առաջին հայացքից իմ սերը այդ։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007