Սնր հանդիպման մասին ուրիշ էլ ինչ ասել, Սպասել եմ նրան, ինչպես՝ արհավիրքին, Բայց իրար հետ իսկույն սկսեցինք ապրել, Ո՞վ էր նայում արդեն դրա հետևանքին։ Ծանոթներիդ թիվը կրճատեցի իսկույն, Ոտից գլուխ զուգած՝ դուրս հանեցի ցեխից, Քարշ էր գալիս սակայն կարճ կապերիդ անգույն, Երկար ու երկարող պոչը քո հետևից։ Հետո, ես հիշում եմ, ծեծում էի նրանց՝ Ընկերներիդ, ում հետ ինձ թվում էր տհաճ, Թեկուզ գուցե կային, եթե խոսենք սրտանց, Նրանց մեջ էլ տղերք՝ հիանալի ու քաջ։ Ինձ ինչ խնդրում էիր. անում էի իսկույն, Ամեն ժամը սարքում մի հարսանյաց գիշեր, Քո պատճառով նույնիսկ նետվեցի էլ, սակայն Գնացքի տակ չընկա, փա՜ռք աստծո, ուշ էր։ Ու այն տարի եթե սպասեիր դու ինձ, Երբ դատեցին ինձ ու ամառանոց տարան, Ես քեզ ինչքան աստղեր կշորթեի երկնից՝ Դեռ Կրեմլի երկու աստդ էլ դրած վրան։ Ու երդվում եմ ահա, թող որ սողուն դառնամ, Ս՜ի՛ ստիր ու խմիր, դավդ ես կներեմ, Ամբողջ Մեծ թատրոնը Լ, գամարած դրան, Փոքր մարզաբեմն էլ քեզ կընծայեմ։ Սակայն հանդիպումի պատրաստ շեմ ես հիմա, Վախենում եմ քեզնից, գիշերներից ինտիմ, Այսպես, թե կրկնվեր մի նոր Հերոսիմա, Սոսկալու էր հաստատ փորձված ճապոնացին։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007