Դե, ախր, քեզ հետ ես ինչ զրուցեմ, Միևնույն է, դու քոնն ես բարբաջում, Լավն էն է՜ գնամ մերոնց հետ խմեմ, Կարգին մտքեր են ւողհրքն ունենում։ Լուրջ բաներից են նրանք միշտ խոսում, Ասենք, թե մեզնից ով շատ կխմի, Ունեն րնդարձակ մտահորիզոն՝ Կրպակից խանութ նպարեղենի։ Մենք զրուցում ենք և՛ պարզ, և՛ կոպիտ, Բկով երկու հարց լուծում մի թափից՝ Որտեղից ճարել անճարելի փող, Եվ ով կվազի օղու հետևից։ Թե չէ կվաս ես ծեգին մատուցում, Արդարանալու ի՞նչ կհնարես, Մենք ունենք տարբեր մտածողություն, Դու կրթությունդ պիտի բարձրացնես։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007