Դեռևս անկոխ է ճամփան հակաաշխարհ, Բայց՝ կարծես ճակատում, կռվում ենք, Միջուկը պրոտոնով անում ենք ոմբահար, Ուրեմն՝ հակալերիստներ ենք։ Մենք պիտի չբացված գաղտնիքները բացենք, Որ անշահ գանձի պես պառկած են տափի մեջ, Մենք դրանք հիմնովին միջուկից կհանենք, Կազատենք ինչպես ջին՝ բանտարկված շշ\ւ մեջ։ Միաձույլ և սերտ է ատոմը դավադիր, Որ քեզ հետ ճեղքել ենք փորձում մենք, Նստեցե՚ք ձիերը... թե բռնենք քվանտին, Ուրեմն՝ քվանտալերիստներ ենք։ Մենք պիտի չբացված գաղտնիքները բացենք, Որ անշահ գանձի պես պառկած են տափի մեջ, Մենք դրանք հիմնովին միջուկից կհանենք, Կազատենք ինչպես ջին՝ բանտարկված շշի մեջ։ Հետո ինչ՝ չես բռնի մորուքից նեյտրոնի, Չես դնի փորձանոթ, ապական, Հրաշքը տեսնեինք Պոնւոեկորվոնի՝ Ինչպես է նեյտրոնի օձիքր հավաքում։ Մենք պիտի չբացված գաղտնիքները բացենք, Որ անշահ գանձի պես պառկած են տափի մեջ, Մենք դրանք հիմնովին միջուկից կհանենք, Կազատենք ինչպես ջին՝ բանտարկված շշի մեջ։ Հեղուկ են կամ պինդ են ու նաե՝ գազային, Հասարակ, դյուրընկալ, ինքնակամ։ Պլազմայով մենք նույնիսկ թե հասնենք հյուծանքի, Արդեն իսկ հարգանք է բավական։ Մենք պիտի չբացված գաղտնիքները բացենք, Օր անշահ գանձի պես պառկած են տափի մեջ, Մենք դրանք հիմնովին միջուկից կհանենք, Կազատենք ինչպես ջին՝ բանտարկված շշի մեջ։ Ջահել ենք։ Անցյալը կանչում է հնի գիրկ։ Ծալանք կա փոշու մեջ արխիվի, Թող որ մեզ տրվում է ընդհանուր ե կամ պիրկ Ուսմունքն այդ տարրական մասնիկի: Մենք պիտի չբացված գաղտնիքները բացենք, Որ անշահ գանձի պես պառկած են տափի մեջ, Մենք դրանք շատ շուտով միջուկից կհանենք. Որ ազատ վայելենք հանց ջինը՝ շշի մեջ։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007