Ասացի ինձ. «Թող գրելը», սակայն ձեռքս ինքն է գրում։ Ա՜խ, հարազա՛տ դու իմ մամա և սիրելի՛ իմ ընկերներ, Սենյակում ինծ, ուր պառկած եմ, խեթ են նայում, վախենում եմ, որ վրա տան, և չեմ քնում, Ախր կողքիս մեղմ գժեր են, չբուժվողներ։ Գժերն էլ են տարբեր լինում՝ ոչ մոլեգին, սակայն կեղտոտ, Նրանց բուժում, քաղցած պահում, հիվանդապահն է ծեծում։ Զարմանալի բան է, սակայն քայլում են, ու զսպիչ չունի այստեղ ոչ ոք. Եվ ինչ էլ որ բերում են ինձ, այս գժերն են բոլորն ուտում։ Իր հանրահայտ «Նոթերով» իսկ ո՜վ է Դաւտոևսկին սրանց կողքին. Տեսներ միայն լուսահոգին՝ ո՜նց են ճակատ զարկում ղռան. Ու պատմեին թե Գոգոլին մեր այս թշվառ կյանքի մասին, Աստված վկա, այդ Գոգոլը չէր հավատա։ Սա է տանջանք, երբ թքում ես նրանց վրա, ախր սրանք, շա՛ն տղաներ, կատաղի են, Հա ձգտում են ինձ լպստել, էլ ուժ չկա, աստված վկա. Երեկ մեկը յոթ համարի իր սենյակում գժվեց տիվ, Ծեծում էր նա աշխատողին, գոռում. «Կտա ս Ամերիկան»: Ես փառքի չեմ ձգտում և դեռ լրիվ առողջ եմ. սթափված, Խելքս գցել չեմ հասցրել, բայց հեռու չեմ, հերթ կհասնի, Ա՛յ, գլխավոր բժշկուհին կնիկ է մի թեկուզ խաղաղ, բայց՝ ցնորված, Ես ասում եմ. «Կգժվեմ ես», նա ասում է ինձ. «Սպասիր»: Սպասում եմ, սակայն զգում, որ քայրււմ եմ ես դանակի շեղբին սրած, Այբուբենը մոռացել եմ և հիշեցի լոկ երկուսը հոլովներից... Եվ խնդրում եմ ընկերներին, որ ով էլ ես, որ ինչ էլ ես լինեմ նրանց, Մի կերպ տանեն նրա, նրան, ինձ այստեղից...
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007