Մենք դեպի քաղաքի ժխորն ենք բազմահե Հետ դառնում, պարզապես տեղ չկա չքվելու, Նվաճած լեռներից իջնում ենք մենք ներքև՝ Մեր սիրտը թողնելով լեռներում։ Ուրեմն վերջ տվեք վեճերին այս ունայն. Ինքս ինձ պարզել եմ արդեն ես՝ Լեռներից լավն էլի այն լեռներն են միայն, Որոնցում չենք եղել դեռևս։ Ո՞վ կուզի փորձանքում մնալ միշտ միայնակ Կամ գնալ՝ իր սրտի կանչերին չանսալով, Նվաճած լեռներից իջնում ենք շարունակ, Ինչ արած, աստվածներն են իջել հուսալով։ Ուրեմն վերջ տվեք վեճերին այս ունայն. Ինքս ինձ պարզել եմ արդեն ես՝ Լեռներից լավն էլի այն լեռներն են միայն, Որոնցում չենք եղել դեռևս։ Ինչ բառեր և հույսեր, թեմաներ, երգ ու վիշտ Չեն հաշաս՝ լեռները և կանչում, որ մնանք, Ու սակայն իջնում ենք, ով՝ տարով, ով՝ ընդմիշտ, Քանի որ մենք միշտ էլ պիտի որ հետ դառնանք։ Ուրեմն վերջ տվեք վեճերին այս ունայն. Ինքս ինձ պարզել եմ արդեն ես՝ Լեռներից լավն էլի այն լեռներն են միայն, Որոնցում չենք եղել ոչ մեկս։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007