Իսկ մարդիկ անվերջ խոսում, փնթփնթում, Արդարություն են ուզում հաստատել. - Առաջինն էինք մենք կանգնած հերթում. Իսկ հետո եկողն ուտում է արդեն։ Որ զուր չվիճեն, Սրանց ասացին. - Խնդրում ենք, ախր, մարդի՛կ, ցրվեցեք. Հյուրեր են նրանք օտարերկրացի, Իսկ դուք, կներեք, իսկ դուք ովքե՞ր եք։ Բայց մարդիկ անվերջ խոսում, փնթւինթում, Արդարության են ուզում հաստատել. - Առաջինն էինք մենք կանգնած հերթում, Իսկ հետո եկողն ուտում է արդեն։ Կառավարիչր ասում է նորեն. - Ես ձեզ խնդրում եմ, մարդի՛կ, ցրվեցեք, Ուտողներն, ախր, պատվիրակներ են, Իսկ դուք, կներեք, իսկ դուք ովքե՞ր եք։ Բայց մարդիկ անվերջ խոսում, փնթփնթում, Արդարություն են ուզում հաստատել. - Առաջինն էինք մենք կանգնած հերթում, Իսկ հետո եկողն ուտում է արդեն։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007