Սիրո մասին մի՛ գրիր, գրածիդ չեմ հավատա, Ես զզվել եմ արդեն իսկ քո անցյալի գործերից, Ավելի լավ՝ ինձ լսես, այստեղ սիրուն գործվածը կա, Թե ուզում ես, կգնեմ, լավ ապրանք է, լավսանից։ Օդի ես դեռ չեմ խմել ոչ մի բաժակ, հավատա՛, Տնտեսում եմ ե նույնիսկ սուպ չեմ ուտում համարյա, Որովհետև միտք ունեմ առնելու քեզ մի կոֆտա, Որովհետև ես քեզ շատ, շատ եմ սիրում, ի՛մ հիմար։ Ս՜ի օր բալետ գնացի, ուր տղերքն են ձեռ գցում Աղջիկներին ջոկջկված՝ ճերմակ չստերը հագին, Ահա գրում եմ, սակայն խեղդող արցունք է կաթում, Թույլ մի՛ տուր, որ ձեռ գցեն, որ քեզ խլեն, իմ թաթիկ։ Իսկ մեր բուղան հանդեսում առաջինն էր բոլորից, Գոռում էին սկզբում, թե խոտան է, որձատված, Սթափվեցին բայց շուտով և մրցանակ տվեցին, Մեդալներով զարդարան՛՝ պառկած է նա կապոտած։ Նախագահին ասա դու, որ հերվա պես խրճիթն իմ Այս անգամ էլ ծածկել տա, մեկ էլ խոտր թող քաղեն, Ապա թե ոչ, մեր ցլին մոտ չեմ թողնի հորթերին, Դափնեկրիս, ա ռը հա, փչացնելու միտք չունեմ։ Հացր հո չենք փչացնի, մեր ամբարն էլ թող սարքեն, Պաշկան թե ձեռ գցի քեզ, նրա հախից ես կգամ, Գյուղատնտեսն ո՞վ է, որ... ես ոտքերդ կպոկեմ, Մեկ-մեկ կարող ես միայն նախագահի հետ ման գալ։ Ցտեսություն, իսկ ես՝ ԳՈՒՄ, գնումների եմ գնամ, Մեր պահեստի պես է դա, ապակեպատ է սակայն, Ինձ կարող ես զզվեցնել մուշտակներով կարճավուն, Շրջագգեստով մոխրագույն՜ աղոտ նախշերը վրան։   Կուլտուրական այգի կա այստեղ՝ գետի եզերքին, Ուր շրջում եմ, իսկ թքում լոկ արկդի մեջ աղբատար, Բայց դու ինձ չես հասկանա վառարանիդ տաք կողքին, Որովհետև տգետ ես, հետամնաց ու խավար։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007