Ես Սորից թռչում եմ Ս՜ոսկվա - Օդեսա։ Սակայն բաց չեն թողնում ինքնաթիռը էլի, Կապույտ հագած արքայադստեր պես ուղեկցուհուն տեսա. Անցավ՝ քաղաքացիական տորմիղի պես վստահելի։ Իսկ Սուրմանսկում պարզ երկինք է՝ երեք հարկով, էյվ Աշխաբադ թռչելն անգամ հիմա հարց չի, Բաց են Կիև ու Քրշինյով, բաց է Խարկով, Լվովն է բաց, բայց ինձ այնտեղ հարկավոր չի։ Ասում էին ախր. «Այսօր դու մի հուսա, Չարժե նույնիսկ ապավինել պարզ երկնքին», Ահա դարձյալ հետաձգվեց երթն Օդեսա, Հիմա Էլ թե՝ սառցապատ Է թռիչքուղին։ Լենինգրադամ սկսվել Է հալոցքն արդեն, Եվ ի՞նչ, մինչև Լենինգրա՞դ Էլ ես չեմ թռչի, Թբիլիսիամ օրը պարզ Է, տաք Է այնտեղ, Թեյ Է աճում, բայց ինձ այնտեղ հարկավոր չի։ Հայտնեցին, թե ռոստովցիք են հիմա թռչում, Օդեսան Է սակայն ինձ պետք ամեն գնով, Ինձ պետք Է լոկ այնտեղ, ուր ինձ չեն ընդունում, Եվ թռիչքն են հետաձգում այդ պատճառով։ Պետք Է այնտեղ, ար որ ձյուն Է համատարած, Որի վրա վաղը նորից նոր ձյուն կիջնի, Հա՛, ինչ֊֊որ տեղ օրը պարզ Է, պայծառացած, Լավ Է այնտեղ, բայց ինձ այնտեղ հարկավոր չի։ Ոչ այստեղից բաց են թողնում, ո՛չ էլ այնտեղ ընդանում, Արդար բան չի, ես տխուր եմ. սակայն... Կատակ չի՝ Էլի. Հրավիրում Է ձանձրացած ու թռչիքի մեզ տանում Ուղեկցուհին՛ քաղաքացիական տորմիղի պես մատչելի։ Բաց են արել անկյունն անգամ ամենախուլ, Ուր խոստում ու պարգևներով չես Էլ կանչի, Վլաղիվոստոկ փակ քաղաքն Է ընդունում հյուր, Փարիզն Է բաց, բայց ինձ այնտեղ հարկավոր չի։ Թռչելու ենք, պարզ օր կանի, Էլ արգելքներ չեն լինի, Շարժիչները ինքնաթիռիս՝ շուտով տեղից կպոկեն, Իսկ ես արդեն չեմ հավատում, ինձ հաստատ չեն ընդունի, Դրա համար ինչքան ասես այլ պատճառներ կզանեն։ Պետք Է այնտեղ, ուր մշուշ Է, բուք ու բորան, Ուր ամեն ինչ ձյան տակ վաղը պիտի կորչի, Բաց են արել Լոնդոն, Դեփ ու Սաւ)ադան, Ուր ցանկանաս, բայց ինձ այնտեղ հարկավոր չի։ Ճիշտ Էի ես. թռիչքն Էլի հետաձգվեց։ Զավեշտ Է սա, Ու մեզ կրկին հետ Է տանում ուղեկցուհին՝ «Տու»֊ի նման ւլայելչակազմ միսս Օդեսան, Որ նման Է քաղաքացիական ողջ տորմիղին։ Կրկին թռիչքն հետաձգվեց մինչև արը, Եվ թռչողներն հեզ ու հլու լառ քնում են, Ես զզվեցի, թո՛ւհ, սատանա, մինչև ո՛՞ւթը... ՉԷ, եււ հիմա թռչում եմ, ուր ընդանում են:
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007