Եվ սիրտ, և գլուխ լւյվէ՜ւք են ցավով, Ձևեր չեմ թափում, հավատացեք ինձ, Ես երկու հարյուր հազար կտամ, ով Իմ օգնությամբ ինձ հանի նեղ տեղից։ Որտեղ քամիԱ է սոճիների հետ, Այնտեղ է ինձ պետք և հետաքրքիր, Կկիսվեմ գոնե ես բոլորի հետ Գլանակներով, երգն էլ՝ վրադիր։ Ինձ հիմա մի կում ուրիշ օդ տվեք, Ես կարող եմ, չէ՞. անշուշտ տրտնջալ, Հոտն այստեղ այն չէ, ախր, իմացեք, Ես կհատուցեմ, երբ կարողանամ։ Կլայեկած ես՝ նյարդերս թեև, Անդորրս ընդմիշտ կորել է, ավա՜դ, Ա՜խ, իմ մերկացա ծ. զգայուն նյարդեր, Վերածնվեիք, քայլեիք գեթ կաղ։ Չնայեք, որ իմ շուրթերն եմ սեղմել. Թե բառ դուրս թռավ, չար է ու դժկամ, Այստեղից տայգա բոբիկ կվագեմ, Որ ինչ-որ մի տեղ թաքուն հեկեկամ:
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007