Ինչո՞ւ ողջն այնպես չի, երբ կարծես նույնն է, Նույն երկինքը դարձյալ կապտաջինջ, Նույն անտառը, նույն օդը և նույն ջուրը, Միայն նա չի դարձել գրոհից: Ես հիմա չգիտեմ անդադար ու անքուն Վեճերում ով էր ճիշտ մեզանից, Կարիքն իր ես միայն այս պահին եմ զգում, Երբ որ նա չի դարձել գրոհից: Լռում էր անպատեհ ու անտակտ ձայնակցում Եվ միշտ էլ խոսում այլ բաներից, Ինձ քնել չէր թողնում, ծեգին էր արթնանում, Իսկ երեկ չդարձավ գրոհից: Հարցն այն չի, որ տեղը դատարկ է այս պահին, Ես մենակ ինձ գտա երկուսից, Ինձ թվաց խարույկը հանգցրեց բիրտ քամին, Երբ նա չդարձավ գրոհից: Կապանքից ազատված գարունն է թևածում, Սոսկացի ակամա իմ խոսքից. «Ընկեր տուր ծխելու», - ձայն չկա, լռություն... Նա երեկ չի դարձել գրոհից: Մեզ զոհված տղերքը չեն թողնի փորձանքում, Ժամապահներ են ընկածները մեր... Հանց չրում անտառում երկինքն է ցոլանում, Եվ ծառերն են կանգնած կապտառեժ: Մեզ և տեղն էր հերիք գետնափոր տնակում, Եվ ժամը, որ սահում էր կողքից, Ողջն հիմա մեկինն է, բայց այնպես է թվում, Թե այդ ես չեմ դարձել գրոհից:
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 1999