Դողում են այստեղ կախ ճյուղերը եղևնու, Տագնապով ծլվլում հավքերը, Ապրում ես կախարդված մի վայրի անտառում, Որտեղից հեռանալ անհնար է։ Ու թող որ ոխենին լվացք է քամու դեմ, Անձրևը յասաման է թափում, Միևնույն է, ես քեզ այստեղից կտանեմ Պալատ, ուր սրինգն է նվագում։ Փակել են մշտապես կախարդները թովիչ Աշխարհդ լույսի և իմ առաջ, Կարծում ես, թե չկա գեղեցիկ էլ ոչինչ, Բացի այս անտառը կախարդված։ Թող ցողեր ծառերին վաղորդյան չլինեն, Լուսինն ու ամպերը թող մնան դեռ խռով, Միևնույն է, ես քեզ այստեղից կտանեմ Լուսավոր դստիկոն՝ հայացքը դեպի ծով։ Շաբաթվա ո՞ր օրը և օրվա ո՞ր ժամին Դուրս կգաս դու ինձ մոտ մեղմորեն, Քեզ ե՞րբ եմ տանելու՝ առած իմ ձեռքերին Այնտեղ, ուր գտնելը անհնար է։ Գողանամ, եթե դա հաճո է քո հոգուն, Ես իգու՞ր այսքան ուժ վատնեցի անվհատ, Համաձայն եղիր գեթ դրախտին հյուղակում, Զբաղված թե լինեն դստիկոն ու պալատ։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007