Հին հատակին տախտամած Հալհլած մոմեր, Ուսադիրից ցած թափված Արծաթե ծոպեր։ Հանց օրհասում շրջում է Հին գինին ոսկե, Ինչ եղել է, անցնում է, Ինչ կգա՝ մեկ է։ Հոգեվարքի մեջ արդեն Նայելով անցածին, Եղնիկները փախչում են, Հանդիպում կրակոցի։ Փողն է պահում մեկը Անմեղ կրծյյին նրա, Ինչ եղել է, անցնում է, Ինչ-որ բան թող գա։ ՍՆկը, որ չար է, ունակ, Հենց այնպես ցնծում, Սուր նետերով շարունակ Բոց մատն է խոցում։ Կա երգի մեջ փոթորկի Կրկնվող նոտա... Թող եղածը անցնի, Ինչ կգա, թող գա։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007