Կարված է օսլայած աստառը օձիքի, Եվ լրիվ կոճկած է կրտելը գորշավուն, Եվ ահա նստեցին ձգանի կեռիկին Սպայի դողացոդ մատԱերը անարյուն։ Ճիշտ պահն է։ Ո՞վ գիտի խորհուրդը այս պահի։ Իսկապես մոտիկ է սակայն նա՝ մահահոտ... O՜, կարճ է շարժումը, որ ծնվում պատյանից, Պրծնում է խնամքով սափրված քունքի մոտ։ Շարժումը վերջացավ, մի մազիկ շարժվեց Նախօրոք որոշված թիրախի վրայից, Ժպիտով Վախճանը հայացքը սևեռեց Խնամքով սափրված այդ քունքին սև փողից։ Երևում էր կողքից կեռ հոնքը բարձրացած, Իսկ մոտիկ ինչ-որ բան խփում էր, դողդողում՝ Քունքի մեջ դեռ նրա արյունն էր՝ չոթված, Բաբախում֊տրոփում, այսինքն՝ ընդվզում։ Եվ մինչև կփորձեր սուրալով մխրճվել Ականջից՝ ուղեղը, շեղակի՝ ծոծրակը, Սևեռուն Վախճանը հասցրեց նկատել Խեղճորեն դողացող արյան այդ երակը։ Հապաղեց լոկ մի պահ Վախճանն ու... սխալվեց... Դե արդեն պառկիր քո պատյանում, գնա հետ... Վախճանը մոտիկից հենց այսպես հանդիպեց Հենց ծնված օրվանից ատելի Կյանքի հետ...
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007