վարիացիաներ գնչուական թեմաներով
Շրջում էի ու թափառում կրնկակոխ կամ առջևից, Զզում էի, որ շնչում եմ, կազդուրվում հազիվ, Մի օձային թախիծ հանկարծ, կանաչ մի թախիծ Ինչ-որ ճարպիկ մի շարժումով թռավ իմ վզին: Ի՜նչ քաղաքներ ման չեմ եկել, սակայն իրեն չեմ ճանաչում, Իսկ նա ահա շշնջում է. «Ոնց եմ սպասե՜լ», Ի՞նչ անեմ ես: Ո՞ւր գնամ: Որտե՞ղ կամ ինչո՞ւ: Ինձնից անկախ` ես կապվեցի, իրեն ի՞նչ ասեմ: Ուր ցանկանամ, դեռ ինչ-որ կերպ մենակ գնալ կարող եմ ես, Ես ինքս իմ դատավորն եմ, գլխիս տեր-աղան, Բայց լծվեցի լծաղեղին քեղաձիու պես. Արտաքինից պարզ է, սակայն ներսից նենգ այնքան: Վնասակար տիզի նման, հավատացե՛ք` չեմ զրպարտում, Ես խրվել եմ ինքս իմ մեջ, ուս եմ թափ տալիս, Ես ինքս ինձ մտրակում եմ, ես ինձ քոթակում, Հակասություն ասածիս մեջ զուր եք ման գալիս: Բա՛խտ իմ, նրան կա՛մ նվիրիր և կա՛մ փողով տուր ուրիշին, Խոստանում եմ` քեզ հարկ կտամ մինչև զերեզման, Ի՛մ տրտմություն` թոքախտավոր արարած չնչին, Այդ ինչքան ես դու կենսունակ նոր ախտի նման: Առավոտյան ձայն չի հանում, ինչքան ուզում ես մտրակիր, Իսկ գիշերը մեկ էլ` շրը՛մփ, մեկնվում կողքիս, Գեթ մի գիշեր ուրիշի մոտ գոնե գիշերիր, Շան որդի է սուտ ասողը, չեմ խանդի ես քեզ...
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007