Մեր միջև չենք կիսել, չենք գnւրգnւրել մենք քեզ,
Ւսկ որ սիրել ենք, էդ արդեն անցյալ է հին:
Իմ հոգում եմ պահում. Վալյա՛, պատկերդ ես.
Ւսկ Լյոշան նկարել, դաջել է ձախ կրծքին:
Ու երբ կայարանում բաժանվումում էինք մենք.
Երդում տվի հիշել ես քեզ հար-հավիտյան:
Ինքս ինձ ասի. «Նրան չե՜մ մոռանա երբեք»:
«Ես՝ առավե'լ ևս», - վրա բերեց Լյոշան:
Դե էսքանից հետո դու որոշիր՝ մեցնից
Ո՞ւմ համար է դժվար, ո՞վ է մեղք ու տանջված,
Նա քո պրոֆիլն ունի րնդամենր դրսի՛ց,
Այնինչ՝ դու, սիրո՜ւնս, հոqուս մեջ ես դաջված:
Ու երբ անտանելի qqված եմ էս կյանքից, -
Չնեղանաս հանկարծ էս խոսքերից դու իմ, -
Խնդրում եմ, որ Լյոշան շապիկը արձակի,
Ու ժամերով նայո՜ւմ, նայո՜ւմ քո պատկերին:
Բայց էս վերջերս մեկն իմ ախպեր տղերքից
Ցույց տվեց հունարն իր, ինձ փորձանքից փրկեց.
Սի լա՜վ արտագրեց քեq Լյոշայի կրծքից,
Ու քո դեմքը նաև իմ կրծքին հայտնվեց:
Գիտեմ՝ ընկերոջր սևացնելը լավ չէ,
Բայց ինձ ես դու հաստատ ավելի մոտ հիմի.
Որովհետև դաջվածքն իմ ավելի լավն է,
Չքնա՜ղ է ավելի, քան թե նրա կրծքին:
|