Կիթառիս հետ եմ ես. պատեր, հեռու՛ քաշվեք:
Ինձ ազատ կյանք չկա բախտով իմ անհեթեթ:
Կտրեք դուք կոկորդն իմ, երակներս հատեք,
Միայն թե չպոկե՜ք լարերն իմ արծաթե:
Գետնի տակր կանցնեմ, կչքվեմ ես մեկեն:
Ջահել կյանքս փրկել փորձե՜ց մեկը գոնե:
Խցկվել են հոգիս, քրքրում, տանջում են.
Ախ, միայն չպոկեն լարերն իմ արծաթե:
Բայց տարան կիթառն իմ՝ ազատությանս հետ:
Դիմադրում էի, գոռում - Սրիկանե՜ր,
Ցեխի մեջ տրորե՛ք, դուք ինձ ջուրը գցեք.
Միայն թե մի՜ պոկեք լարերն իմ արծաթե:
էս ինչ բախտ է, տղե՛րք, պիտի տրվե՞ն էլ ինձ
Անլուսին գիշերներ ու օրեր լուսաթև:
Ազատությունս առան, հոգիս կործանեցին.
Հիմի էլ պոկեցին լարերն իմ արծաթե:
|