Հարսնացուս ինձ համար կհեկեկա սրտանց,
Ու տղերքը կտան պարտքերն իմ փnխարևն:
Իմ փnխարեն երգեր nւրիշները կերգեն,
Ու թշնամիք qուցե իմ կենացը խմեն:
Չեն տալիս ինձ արդեն հետաքրքիր գրքեր,
Առանց լարերի է հիմի կիթառը իմ:
Չի՛ կարելի ինձ վար, չի' կարելի ինձ վեր.
Արև չի՛ կարելի. չի՛ կարելի լուսին:
Ինձ դուրս չի՜ կարելի, ես իրավունք չունեմ.
Պատից մինչեւ դուռը՝ էսքանն է իմ ճամփան:
Չի՛ կարելի ինձ ձախ, աջն էլ փակ է իմ դեմ,
Մի թիq երկինք ունեմ ու երազներ միայն:
Երազներ էն մասին, թե ոնց կելնեմ խցից,
Փակր ո՛նց կբացեն, կիթառս ետ կտան.
Ո՛վ կդիմավորի, ինչպես կփարվեն ինձ
Եվ ի՛նչ երգեր կերգեն՝ թանկ ու նվիրական:
|