Շրջում էի մի օր քաղաքում ինձ համար
Ու երկու անցորդի պատահմամբ գրսեցի. -
Ընկա միլբաժին էդ դատարկ բանի համար,
Տեսա մի աղջկա ու սիրտս բռնեցի:
Ես չիմացա թե նա էնտեղ ինչ էր անում, -
Անձնագրի համար էր երևի եկել -
Ջահել ու սպիտակ, ժպտադեմ ու սիրուն... -
Ու qqացի՝ սիրտս էլ չի ուqում պոկվել:
Գնացի ետևից, տան տեղը իմացա:
Բայց հետր ի՞նչ խոսեմ, ես՝ մի լոթի անբան... -
Լավ խմեցի, սակայն, ու մի օր մոտեցա.
Ծանոթացանք, հետո մտանք ռեստորան:
Իսկ անցորդներն անվերջ նրան ժպտում էին,
Թեկուq և տրաքվիր, բան չես կարող անել:
Չդիմացա, իջա ես մեկի մռութին,
Որը համարձակվեց նաև աչքով անել:
Նրա համար խավիար էի քսում հացին,
Հոսում էին անվերջ փողերս գետի պես, -
Ընտիր երգեր նրա համար պատվիրեցի,
Իսկ վերջում «Կռունկը» խնդրեցի հատկապես:
Մինչ լnւյս նրան ինչ - որ բան էի խոստանում,
Նույն խոսքն էի կրկնում ես նորից ու նորից .
«Հինգ օր է՝ոչ մեկից ես բան չեմ գողանում
Եվ հանուն քեq, սե՛ր իմ՝ աոաջին հայացքից»:
Ասում էի, որ իմ կյանքն արդեն կորած է,
Հուզվեցի ես կարգին, լաց եղա դառնորեն :
Իսկ նա նետեց անհոգ. «Հավատում եմ, պե՛տք չէ,
Ձեq ամենաէժան գնով ես կտրվեմ»:
Եռաց արյունն իմ տաք, դժվար էր ինձ սանձել,
Ու կուչ եկավ ճերմակ թռչնակն իմ ապտակից .
Նո'ր հասկացա, թե ինչ առիթով էր էնտեղ
Հայտնվել իմ սերը՝ առաջին հայացքից:
|