Մինչև կոկորդս արդեն կուշտ եմ ես,
Նույնիսկ երգելն է դժվար ինձ համար:
Իջնեի հատակ սուզանավի պես,
էնպես, որ տեղս ոչ ոք չիմանար:
Ընկերս օղի ինձ խմեցրեց,
Ընկերս ասեց՝ բան չկա՛, կանցնի՛,
Նա Վերկայի հետ ինձ ծանոթացրեց,
Որ Վերկան օգնի, եւ օղին՝ փրկի:
Բայց դե նրանցից ո՛չ մեկը չօգնեց,
Ո՛չ արաղը, ոչ Վերկան պետք եկավ:
Իջնեի հատակ սուզանավի պես,
էնպես, որ տեղս ո՛չ ոք չիմանար:
Մինչեւ կոկորդս արդեն կուշտ եմ ես,
О՜, երգել, խաղալ՝ չեմ ուզում էլ, չէ՜:
Իջնեի հատակ սուզանավի պես
Ու չարձակեի փրկության կանչեր:
|