Եղբայրական շիրիմներին խաչ չեն դնում,
Ու այրիներ չեն հեկեկում նրանց վրա:
Ծաղիկներ է միայն ինչ-որ մեկր բերում,
Հիշատակի հուրն է վառվում հավերժական:
Առաջ՝ այստեղ հողը անզուսպ ծառս է եղել
Գրանիտե սալեր են լուռ հանգչում հիմա:
Ո՜չ մի անհատ ճակատագիր չկա այստեղ.
Ողջը ձnւվել, միահյուսվել են հավիտյան:
Ու տեսնում ես դու ծածանվող հրում անշեջ
Այրվող տանկեր, ռուսական հյուղեր այրվող,
Սմnլենսկ, Ռայխստագ՝արնակարմիր բոցերի մեջ,
Ու զինվորի սրտե՜ր, սրտե՜ր լուսարձակվող:
Արտասվաթաց կանայք այստեղ, ո'չ, չեն լինում,
Պինդ ու ամուր մարդիկ են լnւռ խոնարհվում լnկ:
Եղբայրական շիրիմներին խաչ չեն դնում,
Բայց դրանից թեթեւանnւ՞մ է ցավն արդյոք:
|