Առաջին սրոկիս չդիմացա, տղե՛րք.
Էլի մի չորս տարի կբաշխեն ինձ հաստատ...
Մի՛ մոռացեք, դուք ինձ մեկ-մեկ նամակ գրեք՝
Ինչ կա չկա էդտեղ՝ աշխարհում ձեր աqատ:
Ի՞նչ եք էդտեդ խմում: Մենք՝ համարյա ոչինչ,
Մերր ջուրն է մենակ, երբ որ ձյունն ե հալվում…
Ամեն ինչի մասին հերթով գրեք դուք ինձ,
Թև չէ՝ էստեղ կարգին մի բան չի կատարվում:
Թե իմանաք՝ ո՜նց եմ ձեր կարոտր քաշում. -
Կտեսնե՞մ ձեր մունդռիկ մռութներր էլի...
Ու՞մ հետ է Նադյուխան, ինձ արդեն չի՞ հիշում:
Մենա՞կ է: Ուրեմն, ասեք՝ ինքն էլ գրի:
էս վիճակ չի, իսկը՝ մի ահեղ դատաստան,
Ինձ բուժիչ, փրկարար մի նամակ ուղարկեք:
Կարող է՝ ձեր նամակն էդպես էլ ինձ չտան,
Բայց ոչի՛նչ, էդ ոչի՜նչ-դուք գրեք ինձ, տղե՛րք:
|