Ցրտերը դեպի, դեպի հեռուներ -
Նստավայրերից մեր ամենօրյա
Կանչում են մեզ միշտ ուրիշ քաղաքներ, -
Բրեստը լինի, լինի Մինսկը դա:
Ցրտերը դեպի, դեպի հեռուներ...
Իզուր չի լինում, իզուր չէ երբեք,
Որ բարդիներից մեր հայրենական
Ձգում է անվերջ մեզ այլ մի եզերք.
Ասես կյանքն այնտեղ ժպտում է միայն:
Իզուր չի լինում, իզուր չէ երբեք...
Որքան էլ տանը տաք ու ապահով,
Այլ ափեր են մեր սրտերը փնտրում՝
Նոր հանդիպումներ ու նոր ընկերներ.
Մեզ փորձանքն ասես երբեք չի լքում,
Իսկ նրանց հետ տաք, լա՜վ է առավել:
Որքան էլ որ գոհ լինենք ու ժպտուն
Այլ քաղաքներում, վայրերում շքեղ,
Ի վերջո կրկին մենք դառնում ենք տուն:
Ու՞ ր է ուրեմն, ո՞րն է աստղը մեր:
Այստե՞ղ է գուցե, գուցե անհայտու՞մ...
|