Ողջ միությունն իմ հարևանը շրջել է.
Ինչ-որ բան է փնտրում, թե ինչ՝ չեմ իմանում:
Ուրիշի գործի մեջ քիթ խոթելր լավ չէ.
Բայց, ախր, ոնց լռեմ, չէ՛, էլ չե՛մ դիմանում:
Մետաքս վարագույր է պատnւհանին նրանց,
Ատլաս խալաթով է նրա Զինան ճեմում:
Թե ինձ տային էդքան բարձր աշխատավարձ,
Ուրան կգտնեի թեկուզ հենց Մոսկվայում:
Ու ինձ թվում է՝ դա ընդամենը խաղ է.
Նա հենց դիտավորյա՜լ ոչ մի հանք չի բացում:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ, չէ՞ որ փողն առնում է,
O՜, էն էլ ի՜նչ խոշոր փողեր է ձեռ գցում:
Իսկ երեկ լակոտն իր խոհանոցում ընկավ
Ու քիչ մնաց գլխով մեր դուռը ցած գցի.
Ջրամանս ջարդվեց... Դիտմամբ արեց հարկավ.
Ես հորից կլորիկ հաշիվ պահանջեցի :
Ուրեմն միշտ էդքան ռուբլինե՞ր նրան,
Դե հիմի, ոնց կարգն է, թող որ գինը մուծի:
Ես դա պահանջում եմ հանուն արդարությա՛ն,
Ու նախանձը էստեղ, իհարկե, գործ չունի:
Ոչի՜նչ, նրանց համար ես «դրախտ» կսարքե՛մ.
Նա բնակարանն իր կփոխանակի դեռ:
Իրենց փողի հաշիվն իրենք էլ չգիտեն,
Իuկ մենք մի արաղի գին էլ ետ չենք գցել:
|