Ւսկ մարդիկ անվերջ քրթմնջում էին,
Արդարություն են միշտ մարդիկ ուզում.
-Հերթում ամենքից մենք աոաջ էինք,
Ւսկ ով վերջում էր, ուտում է ներսում:
Նրանց, ոնց կարգն էր, բացատրեցին.
- Մենք խնդրո՜ւմ ենք ձեզ, գնացե՛ք հեռու:
Ուրի՜շ են նրանք՝ արտասահմանցի,
Իսկ դուք, ներեցեք, ո՞վ եք, ինչացո՞ւ:
Իսկ մարդիկ անվերջ մրթմրթում էին,
Արդարության են դեռ հետամտում,
Հերթում ամենքից մենք առաջ էինք,
Իսկ ով վերջում էր, նրա՛նք են ուտում:
Եվ հերթապահը հաuկացրեց նորից.
- Եu ձեq խնդրո՜մ եմ՝ գնաք անաղմուկ:
Ուտողները, դե, պատգամավո՜ր են,
Իսկ դուք, ներեցե՛ք, ախր, ո՞վ եք դուք:
Իսկ մարդիկ գոռում, գոռգոռում էին,
Արդարություն են մարդիկ միշտ ուqում.
- Հերթում ամենքից մենք առաջ էինք,
Բայց ով վերջում էր, ուտում է ներսում:
|