Լարիսա Լուժինային
Երևի ես կործանվեցի, աչքս փակեմ - նա՛ է իմ դեմ:
Երևի ես կործանվեցի, վախից մարել եմ, կարկամել, -
Ախր, ո՞վ եմ ես նրա մոտ, չէ՞ որ Փարի՜զն է նա տեսել,
Իսկ հենց երեկ իմացա, որ եղել է ո՛չ միայն այնտեղ:
Ի՜նչ երգերով էի նրան ես հյուսիսի մասին պատմում:
Հույս ունեի՝ էլի մի քիչ, ու կխոսենք «դու» - ով միայն:
Բայց ո՛չ, իզու՜ր էի այդպես չեզոք զուտու մասին երգում.
Թքա՛ծ ունի նա խորապես, թե այնտեղ ինչ ծաղիկներ կան
Կարծում էի, թե սրտովն է, դրա համար էի երգում
Նրա մասին, ով որ աոաջ իր կողքին է անվերջ եղել:
Բայց դե, ո՞վ եմ ես նրա մոտ, նա եղել է ճոխ Փարիզում,
Եվ ինքը հենց՝ Մարսել Մարսոն ինչ-որ բան է նրան ասել:
Բանուգործս մի կողմ թողի, թեև հազար հոգսի տեր եմ,
Ու նստեցի ես սերտելու բաոարանները հաստափnր:
Բայց ո՞վ եմ ես նրա համար:Վարշավայում է նա արդեն, -
Ու խոսում ենք ահա էլի երկու տարբեր լեզուներով:
Հենց գա, կասեմ ես լեհերեն. «Պրոշե, Պանի,էլի ես եմ,
Ընդունիր ինձ, ինչպես որ կամ, էլ երբևէ ես չեմ երգի...»
Բայց ես ով եմ նրա համար, երբ Իրանում է նա արդեն,
Ու հասկացա՝ նրա հետքից ես երբևէ էլ չեմ հասնի:
Չէ՞ որ այսօր նա այստեղ է, իսկ վաղն Օuլոյում կլինի…
Փորձանքի մեջ եմ իսկապես, կրակի մեջ եմ ես ընկել:
Ով նախկինում նրա հետ էր և կամ հետո պիտի լինի,
Թող որ հիմա նրանք փnրձեն, իսկ ես, լավ է, սպասե՛մ դեռ:
|