Այսպես էր - սիրnւմ, տանջվում էի ես:
Այսպես էր -նա իմ տենչանքն էր վերին:
Ես նրան տեսա երազում՝ որպես
ճերմակ նժույգով ամազոնուհի:
Իմաստուությունն ինչի՜ս էր տաղտուկ ու սին գրքերի,
Երր ես նրա հետքերը կարող էի համբուրել:
Ինչ էիր դա, իմ չքնաղ անուրջների թագուհի,
Ցնորական ղու իմ բախտ, հիմա այս ի՜նչ ես դարձել:
Գարունն էր հորդում մեր հոգիներում,
Կրակված էին գլուխնևրը մեր:
Եվ հեռու էին ցավ ու տրտմություն,
Թվում Էր՝ կարոտ չի լինելու էլ:
Դե, իսկ հիմա՝ թեկուզ և պատա՛նք կարիր դու նրան, -
Արցունքի մեջ ես ժպտում, լաց եմ լինում անառիթ:
Սառցե կապանք է հագել գվարթ հոսքը քո արյան՝
Ահից՝ կյանքդ ապրելու և վախճանից քո գալիք:
Հասկացա- էլ ես չեմ երգի կյանքում:
Հասկացա- էլ չեմ տեսնի երազներ:
Նրա հետ՝ ստի թելերով ձգվում,
Կյանքն ինձ հյուսում էր միայն տեսիլներ:
Ես այրում եմ մնացորդն իմ տոնական հանդերձի,
Թմրության մուժը ցրում, դեն եմ նետում կիթառն իմ:
Չէ՛, տոնական հույսերին ես էլ ստրուկ չե՛մ լինի,
Ես չե՛մ պաշտի էլ երբեք խաբեության կուռքերին:
|