Մթին գիշերվա մեջ, ոնց տագնապի կոչնակ, հնչեցին գոռ քայլեր -
Ուրեմն, ուր որ է, և մե՛նք պիտի գնանք՝ հրսւժեշտ տանք լռին:
Անկոխ արահետով դոփդոփեեցին, անցան անթիվ ձիե՜ր-ձիե՜ր,
Ու անհայտ է՝դեպի ինչ հեռունևր տարան իրենց հեծյալներին:
Մեր ժամանակն այլ է՝ արագասույր, սակայն բախտ փնտրիր ոնց հնում:
Ու թռչում ենք հետքով, հետապնդում նրան, ուր էլ մեզնից փախչի:
Բայց մեր ամենալավ ընկերներին հերթով կորցնում ենք այդ վագքում՝
Անվերջ ընթացքի մեջ չզգալով, որ նրանք չկան էլ մեր կողքին:
Հետո մենք դեռ երկար, ոնց հրդեհ կընդունենք կրակները բոսոր,
Ու դեռ սապոգների ճռռոցը մեզ երկար կթվա չարագույժ:
Պատերագմի մասին կլինեն մեր մանկանց խաղերը հին ու նոր,
Ու երևի երկար մարդկանց դեռ բաժանենք մերոնց ու թշնամու:
Իսկ երբ վերջ գա լացին, ծուխ ու կրակներին, որոտները լռեն,
Ու երբ նժույգները, մեր տակ արդեն հոգնած, դադարեն ծառս լինել,
Երբ մեր աղջիկները շինելները նրբին զգեստների փոխեն,
Պե՛տք չէ ոչինչ ներել ու մոռանալ այնժամ, պե՛տք չէ ոչինչ կորցնել:
|