Թե պարզվեց հանկարծ, որ ընկերդ քեզ
Ո՛չ բարեկամ է, ո՛չ էլ թշնամի.
Ու եթե նրա լավից ու վատից
Դու միանգամից գլուխ չես հանի,
Տղային քաշիր լեռները՝ փnրձիր,
Մենության մեջ ղու նրան մի՛ լքիր.
Թող նույն պարանով քեզ հետ բարձրանա,
էնտեղ կիմանաս՝ ո՞վ է, ի՞նչ է նա:
Եթե լեռներում բանի պետք չեղավ,
Մեկեն թթվեց ու քիթր կախեց վար,
Թե սառցադաշտով քայլեց խեղճացած
Ու հենց սայթաքեց, հուսահատ ճչաց,
Օտար մեկն է քո կողքին, իմացի՛ր,
Պետք չէ նախատել, դու նրան քշի՛ր.
Չէ՜, նմաններին վերև չե՛ն տանում,
Էդպիսիների մասին չե՛ն երգում:
Իսկ թե չի նվում ու չի վնգստում,
Չարացած, խոժոռ, բայց ետ չի րնկնում,
Եվ երբ դու ժայռից գլորվում ես ցած,
Նա փնտրում, բայց քեզ պահում է պրկված.
Թե քեզ հետ կարծես գնում է ի մարտ,
Գագաթին կանգնում արբած ու հպարտ,
Հավատա՛ նրան, ուր էլ որ լինես,
Վստահի՛ր նրան, ինչպես ինքդ քե՛զ:
|