Ահա ձեռքերիս դողն արդեն անցավ,
Հիմա՝ դեպի վե՛ր:
Ահա ե ահը անդունդը ընկավ՝
Ընդմի՛շտ ու հավե՛տ:
Կանգնելու համար էլ պատճառ չկա,
Մագլցում եմ վեր.
Կյանքում էնպիսի գագաթներ չկան,
Որ չնվաճվեն:
Թո՛ղ որ մեկն անհայտ, անկոխ ճամփեքից
Հենց ի՛մը լինի:
Թո՛ղ մեկն աննվաճ, սեգ բարձունքներից
Ւնձ բաժին հասնի:
Իսկ նրանց անունն, ով այստեղ րնկավ,
Ձյունն է թաքցնում,
Անանցանելի ճամփեքից, հարկավ,
Մեկն ինձ եմ վերցնում:
Այստեղ կապտաշող սառույցով պատված՝
Լանջերն են փայլում,
Ու որձաքարը դեռ ինչ-որ մարդկանց
Գաղտնիքն Է պահում…
Նայում եմ ահա իմ տենչանքն ի վեր՝
Գագաթին հեռու
Եվ բառերի ու ձյան մաքրությունը
Սրբորեն օրհնում:
Եվ ուր էլ լինեմ, ես չեմ մոռանա,
Թե ինչպես այստեղ
Ամեն մի կասկած ես կարողացա
Իմ մեջ սպանել:
|