Վերադառնում ենք մենք դեպի եռուզեռը քաղաքների,
Մեքենաների հոսքն անվերջ. մենք ուղղակի այլ ելք չունենք։
Իջնում ենք ցած՝ հայացքի տակ մեր նվաճած գագաթների,
Բայց մնա՜մ են, միշտ մնա՜մ են բարձունքներում սրտերը մեր։
Դե թողե՛ք, ուրեմն, անիմաստ վեճերր։
Վաղուց եմ ինձ համար ես ամեն ինչ պարզել .
Լեռներից լավ միայն լինում են լեռները,
Որոնց վրա դու դեռ երբևէ չես եղել:
Ո՞վ կուqենա փորձանքի մեջ մնալ մենակ ու մոռացված,
Եվ ո՞վ կուqի լուռ հեռանալ՝ չանսալով իր սրտի կանչին։
Սակայն ահա իջնում ենք ցած գագաթներից մեր նվաճած։
Դե ինչ, անգամ աստվածները մեկ-մեկ իջնում էին հողին։
Դե թողե՛ք, ուրեմն, անիմաստ վեճերը։
Վաղուց եմ ինձ համար ես ամեն ինչ պարզել.
Լեռներից լավ միայն լինում են լեռները,
Որոնց վրա դու դեռ եբբևէ չես եղել։
Որքա՜ն հավատ ու հույսեր են մեր մեջ լեռները արթնացնում,
Որքա՜ն խոսքեր, երգեր հուշում ու կոչ անում չհեռանալ։
Սակայն իջնում ենք մենք էլի՝ ով՝ մեկ տարով, ով՝ հավիտյան ,
Որովհետև պարտավոր ենք մենք անպայման վերադառնալ:
Դե թողե'ք, ուրեմն, անիմաստ վեճերը։
Վաղուց եմ ինձ համար ես ամեն ինչ պարզել.
Լեռներից լավ միայն լինում են լեռները,
Որոնց վրա դու դեռ երբևէ չես եղել:
|