Ահա թռչում եմ նորից ես Մոսկվայից Օդեսա,
Չեն ցանկանում բաց թողնել մեր ինքնաթիռը, սակայն։
Բայց ոնց արքայադnւuտր, ուղեկցորդուհին ահա
Անցավ այնպես հուսալի, ինչպես ողջ քաղավիացիան։
Մnւրմանսկի երկնքում ոչ մի ամպ ու զամպ չկա,
Կարող ես եւ քիչ հետո Աշխաբադում հայտնվել։
Բաց են Կիև ու Խարկով, Արխանգելսկ ու Չիտա,
Եվ Լվովն է ընդունում, բայց գո՛րծ չանեմ ես այնտեղ։
Ինձ ասացին. «էլ այսօր իզուր ես հույս փայփայnւմ,
Ո՞վ կարող է մթամած այս երկնքին վստահել»:
Իսկ բարձրախոսը արդեն վերջին հույսերս է մարում.
Թռիչքադաշտն է հիմա մերկասառույցը պատել:
Տանիքներից կաթում է Լենինգրադում այսօր,
է՜h, չվերցնեմ ու իսկույն ուղևորվեմ հենց այնտեղ,
Եվ կամ Թիֆլիս, ուր տաք է, ու երկինքը՝ ապահով,
Թե՜յ են այնտեղ աճեցնում, բայց գո'րծ չունեմ ես այնտեղ։
Ահա լսում եմ՝ նաև ռոստովցիք են թռչում։
Իսկ ինձ պետք է Օդեսան ու շա՛տ, շա՜տ է հարկավոր,
Սակայն ինձ պետք է այնտեղ, որտեղ որ չեն ընդունում,
Ահա ինչու թռիչքը ձգձգում են ժամերով:
Ւնձ հարկավոր է այնտեղ, որտեղ մրրիկ է այսօր,
Ուր և վաղն են սպասվում երկար, առատ տեղումներ։
Ւսկ ինչ-որ տեղ ամեն ինչ այնպե՜ս պարզ է, լուսավոր.
Լա՜վ է այնտեղ, իհարկե, բայց գո՛րծ չունեմ ես այնտեղ։
Բաց չեն թողնում այստեղից ու այնտեղ չեն րնդունում,
Անարդա՛ր է, տհա՛ճ է, բայց... երևաց ահա նա՝
Ուղեկցուհին մեր ծանոթ, և թռիչքի է տանում
Մեզ ա|նքա՛ն պաղ ու տրտում, ոնց ամբողջ քաղավիացիան։
Բացեցին և ամենից խուլ անկյունը մենավոր,
Դեպ ուր անգամ պարգևներն ինձ չեն կարող գրավել:
Բաց են Վլադիվոստոկն ու Չիկագոն հեռավոր,
Բաց է Փարիզը նաև, բայց գո՛րծ չունեմ ես այնտեղ։
Կթռչենք հիմա անշուշտ, արգելքները կհանեն։
Ինքնաթիռը ցնցվեց, տուրբիններն են թափ առել:
Բայց ես էլ չե՛մ հավատում, հազիվ թե ինձ ընդունեն,
Դրա համար կգտնեն նրանք բազում պատճառներ։
Ինձ հարկավոր է այնտեղ, ուր մշուշ է ու քամի,
Որտեղ վաղն սպասվում են դարձյալ առատ տեղումներ։
Բացել են Լոնդոնն արդեն, Մագադանը ու Դելլին,
Ընդունում են ամենուր, բայց գո՛րծ չունեմ ես այնտեղ:
Ճիշտ դnւրu եկա, թռիչքր հետաձqվnւմ է նորից.
Ու մեq դեպի անցյալն է ահա ուղեկցnւմ դարձյալ
Ինքր՝ նnւյն միսս Օդեսան, վայելչակաqմ ինչպեu ՏՈՒ
Եվ խիuտ մատչէլի, ինչպեu ի՛նքը nղջ քաղավիացիան։
Չվերթր մինչև nւթր հետաձգվnւմ է նորից,
Եվ հնաqանդ ննջnւմ են nւղևnրները արդեն:
Բայց եu, qրnղր տանի՛, qqվեցի այu ամենից
Ու, վե՛րջ, թռչnւմ եմ այնտեղ, nրտեղ nր ինձ կընդnւնեն.
|