Օձե՜ր են, օձե՜ր, - գրողը տանի, -
Գոռnւմ էր մարդը խենթ մոլեգնությամբ
Եվ նա հուսահատ կանչեց մանգուստին,
Որ նեղության մեջ հասնի օգնության։
Ու մանգուստները լծվեցին գործի։
Չխնայելով ո՛չ nւժ, ո՛չ եռանդ՝
Առանց հանգստի ու արձակուրդի,
Որսի մեջ էին օրն ի բուն նրանք։՛
Եվ անապատում, տափաստաններում
Պարեկներն անգամ ցnւցnւմ uտացան -
Թունավորներին ջնջե՛լ անqիջում,
Անմեղ օձերին խնայել մ՚իայն։
Պատրաստվեք, գուցե վշտանաք այստեղ.
Ուրեմն, հետո մանգուստի համար
Մարդը թակարդներ սկսեց լարել՝
Հայտարարելով խիստ վնասակար։
Առավոտվա դեմ եկավ ու իսկույն
Խեղճ մանգուստին նա պարկի մեջ առավ։
Դիմադրում էր մանգաստն ու գոռում.
- Գազանի՜կ եմ ես ,ախր, օգտակար…
Բայց մանգուստներին՝ արյունոտ, խոցված,
Պարկն էին նետnւմ սnւնկերի նման -
Շշմած ցավերից թակարդում կրած
Ու նաև՝ բախտի խաղից այդ դաժան:
Ու խորհում էին նրանք՝ ի՞նչ եղավ,
Այդ ինչու՞ են մեզ տանում սպանդի։
Պատասխանեց մի մանգուստ զառամյալ՝
Տնքալով ցավից վիրավոր ոտքի.
«Բելգիայամ կաղամբն այծերը կերան,
Ծտերը՝ բրինձը չինաց աշխարհի,
Իսկ Ավստրալիայի օձերը դարձան
Բաժինը անկուշտ, չար մանգուստների»:
Եվ այստեղ ոչ մի հրաշք բան չկար -
Օqտակար էին առաջ, բայց հանկարծ…
Պարզվեց, որ շա՜տ են ջանադրաբար
Մանգուuտներն իրենց գործին նվիրված։
Եվ, խնդրե՛մ, պարգև մատուցվեց նրանց
Մարդուց՝ հեռատես ու միշտ խելացի։
Դե, թույնը գուցե շատ է պետք մարդկանց.
Չեն կարող նրանք առանց օձերի։
Օձե՜ր են, օձե՜ր, - գրո՛ղը տանի, -
Գոռում է մարդը խենթ մոլեգնությամբ,
Կանչում է էլի, խնդրում մանգուստին,
Որ նեղության մեջ հասնի օգնության:
|